Video > Յուրա Մովսիսյանն այցելել է Երևանի բակերից մեկը․ տեսանյութ

Յուրա Մովսիսյանն այցելել է Երևանի բակերից մեկը․ տեսանյութ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ճանաչված ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն այսօր` սեպտեմբերի 7-ին, այցելեց Երևանի Ծարավ աղբյուրի փողոց` հանդիպելու իրեն տեսաուղերձ հղած երեխաներին:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ որոշ ժամանակ առաջ երեխաները հավաքվել էին բակում ու տեսաուղերձով իրենց բակ հրավիրել ֆուտբոլիստին։ «Յուրա Մովսիսյան ջան, մենք քեզ շատ ենք սիրում, խնդրում ենք` արի մեր բակ»,– ասել էին փոքրիկ ֆուտբոլասերները։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրաբ Եգանյանը տեսաուղերձը փոխանցել էր Մովսիսյանին, վերջինս էլ խոստացել էր հարմար պահի անպայման կատարել երեխաների խնդրանքը։

Մովսիսյանը խոստումն իրագործեց այսօր, հանդիպեց երեխաների հետ, ստորագրեց նրանց գնդակների, շապիկների և նույնիսկ ձեռքերի վրա ու լուսանկարվեց բոլոր ցանկացողների հետ։ Այս ամենից հետո հավաքվածների հետ դիտեց բակի մեծ էկրանին ցուցադրվող իր գոլերից մի քանիսը, արժանացավ երեխաների և նրանց ծնողների ծափահարություններին և բարեմաղթանքներ ու խորհուրդներ հղեց երեխաներին։

«Ես միշտ էրեխեքին մի բան եմ ասում, նենց արեք, որ դուք մեծանաք, ես գամ ձեր հետ նկարվեմ, ստորագրություններ վերցնեմ։ Ես էլ եմ ձեր նման եղել, փողոցներում խաղացել։ Ամեն ինչի էլ կհասնեք, եթե լավ սովորեք։ Կյանքում չմտածեք` ֆուտբոլիստ պիտի դառնամ, ու վերջ։ Ամենակարևորը դպրոցն ա։ Կյանքում դեբիլ ֆուտբոլիստ չի լինում։ Շատ քիչ ա լինում, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնան, հետն էլ սովորած չլինեն»,– ասաց նա։

Մովսիսյանը երեխաներին նաև առողջություն և հաջողություն մաղթեց։

Տեսանյութը`ԱրմենիաSputnik-ի

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-