ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Մեքենան 30 մետր սահել է ձորը. կան վիրավորներ

Մեքենան 30 մետր սահել է ձորը. կան վիրավորներ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 16:31-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի Ճակատեն գյուղ տանող ավտոճանապարհի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Ա., ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 30 մ սահել դեպի ձորը:

Փրկարարները վարորդին եւ ուղեւորին (Մասիս Մ., ծնված 1976 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածները հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-