ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Արտակարգ դեպք. կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել

Արտակարգ դեպք. կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 16:30-ի սահմաններում, Քարաշամբ գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրում կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել:

Նշված վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արտաշես Ալեքսանյանի գլխավորությամբ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Առաջին պահից դեպքի վայրում է նաև Քարաշամբի գյուղապետը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ սատկած անասուններից 9-ը պատկանում են մեկ մարդու:

Տեղանքը անանցանելի է, ավտոմեքենաները չեն կարողանում բարձրանալ դեպքի վայր և ստիպված ահագին հատված ոտքով են գնում:

-.-