Իրավական > Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կամրջի վրա բախվել են ԿԱՄԱԶ-ն ու Opel-ը

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կամրջի վրա բախվել են ԿԱՄԱԶ-ն ու Opel-ը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Վարդենիս քաղաքի սկզբամասում բախվել են ԿԱՄԱԶ մակնիշի 14 ԼՕ 495 համարանիշի և Opel մակնիշի 35 CM 580 համարանիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Opel-ն էլ բախվել է կամրջի բետոնե հատվածին,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամանել է նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-