ԲԼՈԳ > Խաչատուր Սուքիասյան. Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է

Խաչատուր Սուքիասյան. Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Գործարար Խաչատուր Սուքիասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը: 

Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն: Հավերժական սեր, երջանկություն և առողջություն եմ մաղթում ձեզ: Թող Աստված օրհնի ձեր միությունը: Ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում ամուսնություններ լինեն, շատ զավակներ ծնվեն հայ ընտանիքներում:

Մեր պետության հզորացումը կախված է ամուր և սիրով ապրող ընտանիքներից: Մաղթում եմ,որ բոլոր հայրերը զգան և ապրեն այն երջանկությունը, որն այս պահին համակել է ինձ:

Շնորհակալ եմ ծանոթ և անծանոթ բոլոր մարդկանց, ընկերներին և հարազատներին ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար:

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-