Բանակ > Ռազմահայրենասիրական երգ ու պար, շնորհակալագրեր. «Հանուն հայ զինվորի» հկ-ն կրկին այցելել է Արցախի զորամասեր. ՖՈՏՈ

Ռազմահայրենասիրական երգ ու պար, շնորհակալագրեր. «Հանուն հայ զինվորի» հկ-ն կրկին այցելել է Արցախի զորամասեր. ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը ավանդույթի համաձայն արդեն 3 տարի է իր կազմավորման օրը նշում է Արցախի զորամասերում: Նպատակ ունենալով զինվորներին փոքր-ինչ կտրել հագեցած առօրյայից, այս անգամ «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի շրջանակներում կազմակերպության մի շարք անդամներ եղան ԱՀ 4 զորամասերում, ռազմահայրենասիրական երգ ու պարի ուղեկցությամբ խրախուսեցին լավագույն զինվորներին:

Շնորհակալագրեր ստացան նաև մի քանի բարձրաստիճան զինվորականներ ՀԿ-ի հետ փոխադարձ համագործակցության համար:

Կազմակերպությունն ավելի վաղ իրականացրել էր դրամահավաք, որի միջոցով զինվորներին էր հասել ջրի ուսապարկեր: Այս անգամ էլ հետախուզական մի քանի ստորաբաժանումներ ստացան ջրի ուսապարկեր:

Զինվորների գործն ավելի դյուրին դարձնելու նպատակով գնվել էր տեսահսկման սարքավորում՝ մշտական դիտարկումներն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Նվիրատվության կարգով զորամասերին է հանձնվել նաև գնդակներ և սպորտային շապիկներ սպորտմասսայական միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու համար, հեռադիտակներ և այլ օժանդակ օգնություն սննդամթերքի և քաղցրավենիքի տեսքով:

Կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը հավաստիացնում է՝ միշտ հավատարիմ են մնալու իրենց ՀԿ-ի անվանը և իրենց ուժերի ներածին չափով անելու են ամեն ինչ հանուն հայ զինվորի:

iPress.am

Facebook Comments
-.-