ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Փաշինյանի ընկերը՝ քաղաքապե՞տ. Իջևանում կրկին թեժ է

Փաշինյանի ընկերը՝ քաղաքապե՞տ. Իջևանում կրկին թեժ է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հիշեցնենք նաև, որ օգոստոսի վերջին Իջևանի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել։

Պարզվել են Իջևանի համայնքապետարանում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին և ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին: Սակայն կան որոշակի տեղեկություններ, որ քաղաքապետի հրաժարականը պայմանավորված է այն վերադասավորումներով, որn արդեն երկար ժամանակ է’ ցանկանում է իրականացնել Նիկոլ Փաշինյանը:

Հուլիսի կեսերին՝ իջևանյան ճակատամարտի թեժ օրերին, երբ ծառահատումների թեմայով բողոքի ակցիաների մասնակից իջևանցիների դեմ ոստիկանական ծեծող-ջարդող բրիգադներ էր իշխանությունը ուղարկում, մարզպետն ընդունեց որոշում. ընտրություններն անցկացնել ոչ թե սեպտեմբերին 29-ին, այլ ԿԸՀ-ի սահմանած հերթական ընտրության ժամանակացույցի հաջորդ ժամկետին՝ դեկտեմբերի 8-ին։

Ինչն էլ դարձավ տարատեսակ քննարկումների առիթ, որ իշխանությունները հետաձգում են ընտրությունները՝ նկատի ունենալով, որ իջևանյան դեպքերից հետո Փաշինյանի դիրքերը թուլացել են, ու ժամանակ շահելու խնդիր կա։ Սակայն պարզ է, որ սեպտեմբերի փոխարեն դեկտեմբերին ընտրություն նշանակելը բան չի փոխելու: Մեղմ ասած, քիչ հավանական է, որ երկու ամսում իջևանցիների հիշողությունից ջնջվեն հուլիսյան բողոքի ակցիաներին առնչվող դրվագները: Էլ ավելի հետաքրքիր է, թե ում է Փաշինյանը պատրաստվում քաղաքապետ կարգել իր ընկեր և կնքահայր Հայկ Ղալումյանին, որը պատգամավոր Վահե Ղալումյանի հարազատ եղբայրն է։

Հայկ և Վահե Ղալումյանները արդեն իսկ հրաժարական տված քաղաքապետի հեռավոր ազգականներն են, բայց՝ Փաշինյանի մանկության ընկերները: Հայկ Ղալումյանն այժմ Հայէկոնոմբանկի մարզային մասնաճյուղի կառավարիչն է։ Կստացվի՞ Փաշինյանի մոտ այս քաղաքական ռակիրովկան թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, մի բան ակնհայտ է. երբ էլ որ տեղի ունենան ընտրությունները, վարչապետին իր ծննդավայրում լուրջ փորձություն է սպասվում…

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-