Medicine > Ինչո՞ւ չի կարելի սննդի մեջ օգտագործել կանաչած կարտոֆիլը

Ինչո՞ւ չի կարելի սննդի մեջ օգտագործել կանաչած կարտոֆիլը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Կանաչած կարտոֆիլը առողջության համար վտանգավոր սոլանին է պարունակում, որը կարող է առաջ բերել ուժեղ թունավորում։ Այս մասին տեղեկացնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում կատարելով որակի գծով տեսչության (ՄոսԳԻԿ) մասնագետ Եկատերինա Չերդակովային։

Ինչպես նշում է մասնագետը, կարտոֆիլի կանաչելը հետեւանք է դրա ոչ ճիշտ պահման։ Մասնավորապես, կարտոֆիլը կանաչում է, եթե դրա վրա ուղղակի կամ ցրված ձեւով ազդում է լույսը։

Ընդ որում, կարտոֆիլի մեջ սոլանին է առաջանում։ Այն կարող է ուժեղ թունավորում առաջացնել, որն ի զորու է հանգեցնել մահվան։ Հենց այդ պատճառով էլ կարեւոր է կարտոֆիլը պահել մութ տեղում։ Պահման ջերմաստիճանը պետք է լինի 3-5 աստիճանի մակարդակի, իսկ պահման ժամկետը չպետք է գերազանցի կես տարին։

Փորձագետի խոսքով՝ սննդի մեջ կիրառվելու համար պիտանի կարտոֆիլի վրա պալարներ, նեխած, սառած եւ կրծողներից վնասված հատվածներ չպետք է լինեն։ Միեւնույն ժամանակ, դրանք պետք է լինեն ամբողջական եւ միանման երանգավորմամբ։

Ճշտվում է, որ կարտոֆիլի ամենաարժեքավոր նյութը օսլան է, ինչպես նաեւ սպիտակուցը, որը պարունակում է բոլոր անփոխարինելի ամինաթթուները։ Բացի այդ, կարտոֆիլը պարունակում է նատրիում, երկաթ, պղինձ եւ ցինկ։

Facebook Comments
-.-