Video > Բունտ` ի պաշտպանություն «զոն նայողների».իրավիճակը ՔԿՀ-ներում

Բունտ` ի պաշտպանություն «զոն նայողների».իրավիճակը ՔԿՀ-ներում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի facebookյան ուղիղ հեռարձակումից, որն իր գործընկեր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի հետ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ,հայտնում է  քրեակատարողական հիմնարկում հիմա իրավիճակը վերահսկելի է։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել էին անհնազանդության դրսևորումներ։ Դրանք դադարեցվել են Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում։

Ինչպես տեղեկացրեց Անի Սամսոնյանը, անհնազանդությունները կապված են կառավարության նախաձեռնած օրինագծի հետ, որը միտված է քրեականացնել քրեական ենթամշակույթը։ ՔԿՀ–ներում որոշել են բունտ անել` ի պաշտպանություն «զոն նայողների»։

Կոնկրետ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում անկարգությունները սկսվել են ժամը 15։30–ի կողմերը։ 3–րդ և 4–րդ մասնաշենքի կալանավորները հարվածել են դռներին, ջարդել են կերակրադռնակները, ապա այրվող առարկաներ են նետել պատուհանից դուրս, ինչի հետևանքով հրդեհվել է ՔԿՀ–ի հարակից խոտածածկ տարածքը։

«Իրավիճակը լարված է եղել, բայց աշխատակիցների ջանքերով հանդարտեցվել է։ Բոլոր քայլերը տեղի են ունեցել օրենքի սահմաններում, քրեակատարողական ծառայողները ուժի կիրառման չեն դիմել, չկան պատժախուց տարված կալանավորներ, ինքնավնասման դեպքեր էլ չեն գրացվել։ Էրեբունու դատախազությունում նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար»,–ասաց Սամսոնյանը։

 

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-