Medicine > Թունավորումն ու մահը. ինչ է տեղի ունեցել Հանրապետական հիվանդանոցում

Թունավորումն ու մահը. ինչ է տեղի ունեցել Հանրապետական հիվանդանոցում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Սնկով թունավորում ստացած անձին պատշաճ օգնություն չցուցաբերելու համար բժիշկը հայտնվել է մեղադրյալի աթոռին:

Արթուր Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, խախտելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` յուրաքանչյուր մարդու անհետաձգելի առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու պահանջները, 2016թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 09:50-ին «Սնկով թունավորում» նախնական ախտորոշմամբ «Արմենիա» ՀԲԿ բուժօգնության դիմած Հարություն Սաֆարյանին անհետաձգելի առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու իր պարտականությունների նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք:

Չի կատարել իր մասնագիտական պարտականությունները, որի հետևանքով Հարություն Սաֆարյանի մոտ առաջացած պոլիօրգանային` հիմնականում լյարդ-երիկամային անբավարարությունից 2016թ. սեպտեմբերի 19-ին վերջինս մահացել է:

Facebook Comments
-.-