ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Տատը թոռան ոտքերը վառել է եռացրած ջրով՝ ասելով, որ երեխան իրեն նյարդայնացնում էր. ՖՈՏՈ

Տատը թոռան ոտքերը վառել է եռացրած ջրով՝ ասելով, որ երեխան իրեն նյարդայնացնում էր. ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Շատ դաժան դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Թենեսիս նահանգում:

Բրիթնի Սմիթ անունով կինն իր առաջին ամուսնությունից ունեցած աղջկան թողնում է երկրորդ ամուսնու մոր մոտ, քանի որ այդ օրը գործեր ուներ: 

Որոշ ժամանակ անց 53-ամյա սկեսուրը զանգահարում է Բրիթնիին և խնդրում անհապաղ տուն վերադառնալ: Հեռախոսով խոսելու ընթացքում Բրիթնին շնչակտուր ձայներ է լսում:

Սմիթը, տեսնելով աղջկան, ուղղակի ապշում է: Նրա ոտքերը սարսափելի այտուցված էին, և թվում էր, թե կարմիր գուլպաներ է կրում: Քեյլին ցավից կծկվել էր:

Սկզբում Վոնը փորձեց բացասել իր մեղավորությունը:

Սկեսուրն ասաց, որ խորթ թոռնուհուն միայնակ թողել է լոգասենյակում, իսկ վերջինս իրեն այրել է տաք ջրով: Սակայն ավելի ուշ կինը խոստովանել է, որ երեխային եռացրած ջրի մեջ է մտցրել որպես պատիժ:

Կինը ասում է, որ շատ վատ օր էր ունեցել, իսկ երեխան էլ ավելի էր իրեն նյարդայնացնում:

Քեյլիին շատ արագ հիվանդանոց են տեղափոխել, որտեղ երեխային միանգամից 2 վիրահատության են ենթարկել: Ցավոք սրտի, երեխան դեռ շատ խորը վնասվածքներ ունի: Մաշկը չի վերականգնվում այնպես, ինչպես որ սպասում էին բժիշկները: Բացի այդ՝ վարակներ ձեռք բերելու հավանականությունը շատ մեծ է, երեխային կարող են անդամահատել:

Իսկ Վոնին ձերբակալել են: Նրան մեղադրում են երեխաների հետ վատ վարվելու մեջ: Կնոջը սպասվում է 15-60 տարվա ազատազրկում:

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-