ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Ողբերգական դեպք Արտաշատում. աղբանոցում հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈ

Ողբերգական դեպք Արտաշատում. աղբանոցում հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 15:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի աղբավայրում խոտանված ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա:Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները նշված աղբանոցում գտնվող, ամբողջովին այրված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 50-ամյա Վիկտոր Նելուխինի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Մահացածն զբաղվել է մուրացկանությամբ և նշված ավտոմեքենան օգտագործելիս է եղել որպես կացարան:

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-