Իրավական > Վիտալի Բալասանյանը հրավիրվել է ՀՔԾ` հարցաքննության

Վիտալի Բալասանյանը հրավիրվել է ՀՔԾ` հարցաքննության

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրվել է ՀՔԾ` հարցաքննության։  Նրան հրավիրել են հարցաքննության` Մարտի 1–ի գործով։

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը, սակայն, նշեց, որ լուրը չի մեկնաբանում։

Հիշեցնենք, որ օրերս Բալասանյանն իր հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ ինքն էլ ինֆորմացիա ունի Մարտի 1–ի մասին։

«Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը։ Ես էլ տեղյակ եմ մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիա ունեմ՝ ինչ է կատարվել: Րոպե առաջ պետք է այդ երևույթին գնահատական տալ, և  Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ լինի»,–ասել էր նա։

Նա հայտնել էր, որ ինքն այդպես էլ ժամանակին ՀՔԾ պետից հրավեր չի ստացել` Մարտի 1-ի դեպքերը միասին քննելու։

-.-