ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների նոր խումբ այսօր կժամանի հայրենիք. ԵՄ կոշտ քաղաքականությունը չի շրջանցում նաև քաղցկեղով տառապող անձանց

Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների նոր խումբ այսօր կժամանի հայրենիք. ԵՄ կոշտ քաղաքականությունը չի շրջանցում նաև քաղցկեղով տառապող անձանց

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Եվրամիության անդամ երկրներից ՀՀ քաղաքացիների հարկադիր վերադարձի տեմպերը չեն թուլանում։ «168 Ժամի» տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Գերմանիայից չարթերային չվերթով 40 ավելի անձինք հարկադիր կվերադարձվեն Հայաստան։ Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ չարթերն է։

Այս թռիչքները կազմակերպում է Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալությունը` Ֆրոնտեքսը, որի աջակցությամբ 2016թ. իրականացվել է 8 չարթերային վերադարձ, 2017-ին՝ 10, 2018թ.՝ 16 (ներառյալ՝ 4 կանոնավոր թռիչքներ)։ Նույն կերպ էլ արտաքսվածների թիվն է աճի միտում դրսևորում. 2016թ. 113-ի դիմաց՝ 2018-ին արձանագրվել է 268 վերադարձող։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն  ծառայության տվյալներով՝ այս տարի առաջին  կիսամյակի ընթացքում ԵՄ երկրներից ստացվել է 490 ռեադմիսիոն հայց՝ 944 անձանց վերաբերյալ։ Ծառայության կողմից դրական պատասխան է տվել 84.8% կամ 792 դեպքերի վերաբերյալ։ Այսինքն՝ հաստատվել է տվյալ անձանց ՀՀ քաղաքացիությունը, և նրանք ենթակա են հարկադիր վերադարձի։ Ռեադմիսիայի ենթակա ամենաշատ ՀՀ քաղաքացիները Գերմանիայում են՝ 576, ապա Ֆրանսիայում՝ 97, ապա Շվեդիայում՝ 36, Ավստրիայում՝ 35, և այլն։

Եվրոպայից միգրանտների  արտաքսման դեպքերը շատացել են՝ ԵՄ երկրներում միգրացիոն քաղաքականության խստացման և Հայաստանում անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում։ Միգրացիոն ճգնաժամն այնտեղ սրվեց սիրիական պատերազմի հետևանքով և դեռևս 2014-15 թթ.-ից միգրացիոն քաղաքականությունը խստացվեց։

Իրական փախստականներն այնքան շատ են, որ ապաստան ստանալու համար մեր հայրենակիցների ներկայացրած հիմնավորումները, այդ թվում՝ առողջապահական խնդիրները, որոնք որևէ կերպ փախստականության ինստիտուտի մեջ չեն տեղավորվում, առավել ևս՝ սոցիալ-տնտեսական խնդիներով գնացած մարդիկ շատ արագ ընթացակարգով մերժվում ու ետ են ուղարկվում։

Ընդհուպ մինչև 24-ժամյա ընթացակարգ է մշակվել, հենց օդանավակայաններում, երբ մեր քաղաքացին անձնագիրը պատռում ու հանձնվում է, տվյալ երկրի միգրացիոն ծառայությունը շատ արագ քննում է հարցը, մերժում ու անմիջապես օդանավակայանից հետ են ուղարկում։

Այժմ ետ են ուղարկվում նաև նախկինում քաղաքական ապաստան ստացած ՀՀ քաղաքացիները, քանի որ քաղաքական ապաստանի հարցը քննվում է 3 տարին մեկ անգամ, իսկ 2018-ին ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Հայաստանը ԵՄ անդամ երկրների կողմից դիտարկվում է՝ որպես ապահով և ժողովրդավարական երկիր: Իսկ 2014 թվականից ուժի մեջ մտած Հայաստան-Եվրամիություն հետընդունման համաձայնագրով մեր երկիրը պարտավոր է նույնականացնել ու հետ ընդունել իր այն քաղաքացիներին, ովքեր ԵՄ երկրներ մուտքի կամ բնակության պայմաններն են խախտել:

Հարկադիր ձևով եվրոպական երկրներից հայրենիք վերադարձողները մեծամասամբ գտնվում են սթրեսային վիճակում։ Ի՞նչ է անում պետությունը նրանց ընդունելու և ինտեգրելու համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

-.-