ՀՐԱՏԱՊ > Արջը հարձակվել է վրանում քնած ուսանողի վրա.ՖՈՏՈ

Արջը հարձակվել է վրանում քնած ուսանողի վրա.ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Վերջերս Յակուտիայի նորությունների Instagram-ում հայտնվեց մի տղամարդու գրառում՝  արջի հարձակման մասին: Այնտեղ Բնական գիտությունների ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Նիկոլայ Մաքսիմովը խոսում էր իր հետ տեղի ունեցածի մասին: Ամռանը հետազոտական ​​խումբը, ինչպես նաև Նիկոլայը, գնացել էին դեպի Քիսի լիճ, որը Մագադանից 120 կմ հեռավորության վրա է:

Գիշերվա կեսին մի արջ մտել է ճամբար և անմիջապես շարժվել դեպի վրանները: Նա պատռել է գործվածքն ու բռնել ուսանողի ուսը՝ դուրս քաշելով նրան վրանից: Երկրորդ ուսանողը, որը քնում էր նույն վրանում, բռնել է ընկերոջը շատ ամուր՝ թույլ չտալով, որ արջը տանի ու սկսել է գոռալ:

Հետազոտողները աղմուկից հավաքվել են, դիմել են կրակոցների օգնությանը․ նախ՝ օդ են կրակել, ապա՝ արջի ուղղությամբ:

Վատ հաղորդակցության պատճառով Արտակարգ իրավիճակների նախարարություն ուղղաթիռից երկար ժամանակ է պահանջվել տեղանքին հասնելու համար:  Առաջին օգնությունը ցույց են տվել ճամբարում: Հետագայում տղան գրառում է կատարել, որ ինստիտուտը այդ միջադեպից հետո չի օգնել իրեն: Ինստիտուտի տնօրենը հերքել է այդ տեղեկությունը:

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-