ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Բացառիկ որոշումը. Ինչու Մխիթարյանը հայտնվեց «Ռոմա»-ում

Բացառիկ որոշումը. Ինչու Մխիթարյանը հայտնվեց «Ռոմա»-ում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

1in.am-ը  գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Լոնդոնի «Արսենալ»-ից իտալական «Ռոմա» տեղափոխությունը քննարկման լայն առարկա է դարձել հասարակության շրջանում: Մխիթարյանը «Ռոմա»-ին կմիանա մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո հռոմեական ակումբը ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալից» գնելու իրավունք կստանա:

Նշվում է, որ Մխիթարյանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ: Ըստ բրիտանական մամուլի՝ հայ ֆուտբոլիստը «Արսենալում» ստանում էր շաբաթական 180 հազար ֆունտ աշխատավարձ: Ակնհայտ է, որ ֆինանսական տեսանկյունից Մխիթարյանի Ա սերիա տեղափոխվելը հետքայլ է: Մարզական տեսանկյունից, սակայն, մեր ֆուտբոլիստի առաջ բացվում է միանգամայն նոր հորիզոն: Մխիթարյանը հայաստանցի այն բացառիկ ֆուտբոլիստն է, որ կխաղա եվրոպական թոփ առաջնություններից 3-ում՝ Բունդեսլիգայում, Պրեմիեր լիգայում և Ա սերիայում: Գերմանիայում Մխիթարյանը փայլեց, Անգլիայում նրա ելույթն ավելի համեստ էր, և հիմա հերթը Իտալիայինն է:

Ինչևէ, մրցաշրջանի մեկնարկից առաջ կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում Ունայ Էմերիի թիմն անցկացրեց մի քանի տպավորիչ հանդիպումներ՝ տանելով նաև համոզիչ հաղթանակներ: Հավաքի ժամանակ, կարծում ենք, բոլորը համոզվեցին, որ Մխիթարյանը շարունակում էր մնալ թիմի առանցքային ֆիգուրներից մեկը: Խոսվում էր այն մասին, որ մեկնարկելիք մրցաշրջանում մեր ֆուտբոլիստը կշարունակի ելույթները լոնդոնյան թիմում:

Տրանսֆերային պատուհանի բացվելուն պես «Արսենալ»-ում լարված իրավիճակ էր ստեղծվել: Մասնավորապես, նշվում էր, որ «Արսենալ»-ի ղեկավարությունը ընդամենը 45 միլիոն ֆունտ է հատկացրել գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Մրցաշրջանի մեկնարկին ընդառաջ, սակայն, «Արսենալ»-ն այնուամենայնիվ իրականացրեց մի քանի նշանակալի տրանսֆերներ: Դրանցից կարելի է առանձնացել «Չելսիի» կենտրոնական պաշտպան Դավիդ Լյուիսին ձեռք բերելը: Նշանակալի տրանսֆեր կարելի է համարել նաև ֆրանսիական «Լիլից» Նիկոլա Պեպեի տեղափոխությունը: Շատերը Պեպեին համարում էին Մխիթարյանի գլխավոր մրցակիցը մեկնարկային կազմի համար պայքարում: Պրեմիեր լիգայի առաջին տուրում Էմերին Մխիթարյանին ընդգրկել էր թիմի հիմնական կազմում, սակայն մյուս հանդիպումներում հայ ֆուտբոլիստը պահեստայինների շարքում էր, և իսպանացի մասնագետը նրան խաղալու հնարավորություն էր տալիս միայն մրցավեճերի վերջնամասում: Ասել, որ Մխիթարյանը կորցրել էր տեղը «Արսենալ»-ի հիմնական կազմում՝ ճիշտ չի լինի: Մեր հավաքականի ավագը ուներ հնարավորություն ամրապնդելու դիրքը, բայց…

Բնական է, որ «Ռոմա» տեղափոխվելու հարցում առանցքային է եղել հենց Մխիթարյանի դերը: Հայ ֆուտբոլիստն ըստ էության կանգնած էր երկընտրանքի առաջ: Նա կա՛մ պետք է մնար «Արսենալ»-ում և փորձեր ամրացնել դիրքերը, կա՛մ ընտրել բոլորովին նոր ուղի: Էմերին «Արսենալ»-ում փորձում է իրականացնել արմատական փոփոխություններ՝ շեշտը դնելով երիտասարդ կադրերի վրա: Էմերիի որդեգրած քաղաքականության մեջ գոյություն ունի առանցքային մի գործոն: Եթե նույնիսկ նույն Ուիլոքը կամ Պեպեն տվյալ պահին խաղամակարդակով զիջեն Մխիթարյանին կամ Օզիլին, Էմերին, միևնույն է, նախապատվությունը կտա երիտասարդներին: Էմերին կառուցում է նոր մոդել և խնդիր է դրել նոր կադրերին ձուլել այդ մոդելում:

Շարունակությունը` սկզբնաղբյուրում:

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-