ՀՐԱՏԱՊ > Քաղաքականությունն իմը չէ, ես սպորտի մարդ եմ և ազգի տղա

Քաղաքականությունն իմը չէ, ես սպորտի մարդ եմ և ազգի տղա

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր շնորհավորանքի արձագանքներին․

«Սիրելի հայրենակիցներ, ես շնորհավորել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը: Անկեղծ ասած սրտանց հարգում և սիրում եմ Հայաստանի բոլոր նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինքս չեմ զբաղվում քաղաքականությամբ, և իմ շնորհավորանքների կամ գործողությունների հիմքում քաղաքական ենթատեքստեր չկան: Դուք ինձ լավ գիտեք, քաղաքականությունն իմը չէ, ես սպորտի մարդ եմ և ազգի տղա: Առաջարկում եմ չքաղաքականացնել իմ այս կամ որևէ շնորհավորանք, բարեմաղթանք, խոսք, հանդիպում:

Այսքանը: Թող մեր երկրում հաղթեն արդարությունն ու արդար դատավարությունը, իսկ մեր սրտերում՝ անկեղծությունն ու ազնվությունը, լինենք բարի ու հանդուրժող միմյանց հանդեպ: Հպարտ եմ, որ հայ եմ: Ձեր՝ Արթուր Աբրահամ»։ 

Facebook Comments
-.-