ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ > Արցախում բացվեց 50 երեխայի համար նախատեսված ևս մեկ մանկապարտեզ. ՖՈՏՈ

Արցախում բացվեց 50 երեխայի համար նախատեսված ևս մեկ մանկապարտեզ. ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

iPress.amի արցախյան թղթակցի հետ զրույցում  «Շահ բիլդինգ» ՍՊԸ գլխավոր ինժեներ Արամ Շահրամանյանը պատմել է շինարարական ընկերության կողմից նախաձեռնած և իրագործված շինաշխատանքների մասին:

Արամ Շահրամանյանի խոսքով ընկերությունն Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում 2014-2015 թվականներին շահագործման է հանձնել 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ: Ըստ մեր զրուցակցի` «Շահ բիլդինգ» ընկերության շնորհիվ 2016-2018 թվականներին Արցախի բազմազավակ մի շարք ընտանիքներ հնարավորություն ունեցան տարեմուտը դիմավորել չորս սենյականոց բնակարաններում:

Գլխավոր ինժեների հավաստամամբ` ընկերությունը բնակելի տներ է կառուցել Ասկերանի շրջանի Նորագյուղ, Լուսաձոր և Հովսեփավան գյուղերում: 2018-2019 թվականներին ընկերությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Շոշ գյուղում կառուցեց 50 նախադպրոցական երեխայի համար նախատեսված ևս մեկ մանկապարտեզ: Մանկապարտեզը շահագործման է հանձնվել այսօր՝ սեպտեմբերի 3 -ին:

Մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողության ժամանակ ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն իր ելույթում շնորհակալական խոսք հղեց համահայկական կառույցի հիմնադիրներին և շինաշխատանքի հովանավորներ արգենտինահայ Դևեճիէան, Էքզերճիէան, Շիմշիրօղլու ընտանիքներին:

Նորակառույց մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն ու հովանավորները և «Շահ բիլդինգ» ՍՊԸ աշխատակիցները:

iPress.am

Facebook Comments
-.-