ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ > Գագիկ Ղահրամյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում

Գագիկ Ղահրամյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԱՀ ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Ղահրամյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

Գագիկ Ղահրամանյանը ծնվել է 1972թ. նոյեմբերի 30-ին՝ Ստեփանակերտ քաղաքում: 1997թ. ավարտել է ԱրՊՀ-ի ՆԶՊ և ֆիզկուլտուրա բաժինը, իսկ 2009թ.` «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1992-1998թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում: 1999թ. սեպտեմբերի 13-ին նշանակվել է ԼՂՀ ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարի տեղակալի պաշտոնում: 2000թ. մարտի 10-ին նշանակվել է ԼՂՀ ՊԲ «Ն» զորամասի հրամանատարի տեղակալի, ինքը և շտաբի պետի պաշտոնին: 2002թ. ապրիլի 1-ին նշանակվել է ԼՂՀ ՆԳՆ հատուկ նշանակության ծառայության պետի տեղակալի, ինքը և հատուկ միջոցառումների կազմակերպման բաժնի պետի պաշտոնում:

2005թ. ապրիլի 1-ից մինչև 2007թ. հոկտեմբերի 5-ը ծառայել է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունում: 2007թ. հոկտեմբերի 5-ից գլխավորում էր ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը: ԼՂՀ նախագահի 2013թ. ապրիլի 19-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում:

Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Արցախյան ազատամարտին:

ԼՂՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Երախտագիտություն» մեդալով։ Պարգևատրվել է «Երկարամյա ծառայության համար» 2-րդ և 3-րդ աստիճանի, «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան», «Մայրական երախտագիտություն», «Մարտական համագործակցության համար», «Հայրենյաց պաշտպան», «Մարտական զորակցություն» և «Օրենքի պատվար», ՀՀ ոստիկանության «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալներով:
Ամուսնացած է, ունի չորս զավակ:

Facebook Comments
-.-