ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ > Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվել է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես (ֆոտո)

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվել է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես (ֆոտո)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվել է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես: Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է նաեւ տեղական արտադրության նոր զինանմուշներ։

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի եւ պաշտոնատար այլ անձանց հետ շրջել է տաղավարներով ու ծանոթացել ներկայացված զինանմուշներին:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ Սեփական արտադրության նոր զինանմուշները կբարձրացնեն զորքի կենսունակությունը. «Սպառազինության տեսակներից որոշներն արդեն իսկ անցել են զորային փորձարկում, որոշներն էլ դեռ փորձարկման մեջ են: Միանշանակ է, որ առաջիկայում մեր բանակը համալրվելու է արդիականացված սպառազինությամբ եւ նոր զինտեխնիկայով»։

Վերածննդի հրապարակում բացվել էր նաեւ դաշտային խոհանոց, որտեղ հյուրերը եւ ներկաները հնարավորություն ունեին համտեսել զինվորական ճաշ:

Facebook Comments
-.-