Video > Մխիթարյանի առաջին լուսանկարը որպես «Ռոմայի» խաղացող (լուսանկար, տեսանյութ)

Մխիթարյանի առաջին լուսանկարը որպես «Ռոմայի» խաղացող (լուսանկար, տեսանյութ)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Համացանցում հայտնվել է ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի առաջին լուսանկարն այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ, որ մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Նա Հռոմի օդանավակայանում է, ուսերի «գայլերի» շարֆը:

«Արսենալի» կիսապաշտպանը պատրաստվում է բուժզննում անցնել, որի հետ պայմանագիր կկնքի:

Հռոմեական ակումբը նրան ձեռք է բերում 1 տարի վարձավճարով՝ հետագայում տրանսֆերն ամբողջությամբ գնելու իրավունքով: 

30-ամյա Մխիթարյանն «Արսենալի» կազմում մասնացկել է 59 հանդիպման, խփել 9 գոլ: Նա դեռ 1.5 տարվա պայմանագիր ունի լոնդոնյան թիմի հետ: Նա «Մանչեստեր Յունայթեդից» «Արսենալ» էր տեղափոխվել 2018 թ. հունվարին:

Նրա փոխարեն էլ «Յունայթեդ» էր գնացել Ալեքսիս Սանչեսը, որն օրերս համալրեց իտալական մեկ այլ թիմի՝ «Ինտերի» կազմը:

Facebook Comments
-.-