ՀՐԱՏԱՊ > Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց

Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել, կառավարությունը դադարեցնում է լիազորությունները։

«2018-ին Վրաստանի վարչապետի պաշտոնում իմ առաջադրման նպատակը և հիմնական մանդատը երկրի համար ռազմավարական զարգացման շրջանակի ստեղծումն ու իրականացումն էր, որը կապահովեր առաջիկա տարիներին մեր պետական նպատակների իրագործումը և կդառնար երկրի զարգացման ուղեցույցը: Զարգացման ռազմավարական շրջանակը ստեղծված է և, հետևաբար,  որոշում եմ ընդունել պաշտոնը լքելու մասին, քանի որ կարծում եմ, որ իմ առաքելությունն այս փուլում կատարել եմ», – գրել է Բախտաձեն։

Նրա խոսքով` Վրաստանն այսօր, ինչպես երբևէ լիարժեք համախմբման կարիք ունի։

«Համոզված եմ, որ դա է հաջողության միակ բանաձևը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի ամբողջ հասարակությանը։ Հավատում եմ, որ միասին մենք կկարողանանք ամեն ինչ։ Թող Աստված օրհնի Վրաստանը», – նշել է Բախտաձեն։

Բախտաձեն 2012 թվականից  Վրաստանի 4-րդ վարչապետն է, որը հրաժարական է տվել։

 

Facebook Comments
-.-