ՔԱՂԱՔԱԿԱՆ > Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք է կատարել այլ օդանավակայանում

Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք է կատարել այլ օդանավակայանում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

Ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել:

«Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների անվտանգ թռիչքը դեպի Մոսկվա։ Քննարկվում է նաև պահուստային օդանավի տրամադրումը։

Facebook Comments
-.-