ՀՐԱՏԱՊ > Կա 4 զոհ. ուղղաթիռ է կործանվել

Կա 4 զոհ. ուղղաթիռ է կործանվել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Նորվեգիայի հյուսիսում խութածոցերից մեկում, Ալտա քաղաքի մոտակայքում ուղղաթիռ է կործանվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հաստատում ենք Ալտայից դեպի հարավ գտնվող տեղանքում ուղղաթիռի կործանման փաստը: Ուղղաթիռում առկա մարդկանց թվի եւ նրանց վիճակի մասին հայտնի չէ»,- ասվում է Նորվեգիայի հյուսիսային փրկարարական կենտրոնի հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունը հավելել է, որ դեպքի վայր են ուղարկվել սանտիարական ավիացիայի ուժերն ու SeaKing թագավորության ՊՆ ուղղաթիռը:

Ավելի ուշ Reuters գործակալությունը հայտնել է, որ կործանման հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել: Ուղղաթիռում 5 մարդ է գտնվել:

-.-