Իրավական > Կասկադյորական վթար. կա 4 վիրավոր. լուսանկարներ

Կասկադյորական վթար. կա 4 վիրավոր. լուսանկարներ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Արշալույս Կույումչյանը իր վարած Hummer մակնիշի RR 319 KK համարանիշի ավտոմեքենայով, Գրիբոյեդով-Էջմիածին ավտոճանապարհին, դեռևես անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, բախվել հողաթմբերին, և մոտ 10 մետր օդում ճախրելով, մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից վարորդին տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ, քարշակի միջոցով դուրս բերվեց երթևեկելի գոտի, և հետաքննիչի հանձնարարականով այն տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Facebook Comments
-.-