ՔԱՂԱՔԱԿԱՆ > Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

 

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը  շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 65-ամյակի կապակցությամբ:

«Հարգարժա՛ն պարոն Քոչարյան,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Անգնահատելի է Ձեր դերը Արցախյան ազատամարտի հաղթանակի կերտման և մեր երկրի անվտանգության ապահովման գործում։

Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում յուրաքանչյուրն իր արժանի տեղն է ամրագրելու պատմության էջերում, իսկ դժվարություններն անցողիկ են, հատկապես նրանց համար, ովքեր իրենց կյանքի ընթացքում արդեն հաղթահարել են ավելի դժվարին փորձություններ ու հաղթել ավելի մեծ պայքարում։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ամուր կամք և հաջողություններ»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Facebook Comments
-.-