Video > «Ադրբեջանցի վարորդը քնած է եղել, նա ընդունել է իր մեղքը». Մանրամասներ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական վթարից.տեսանյութ

«Ադրբեջանցի վարորդը քնած է եղել, նա ընդունել է իր մեղքը». Մանրամասներ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական վթարից.տեսանյութ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը  վթարվել է ադրբեջանցի վարորդի քնած լինելու պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  GM Smile Tour–ի աշխատակիցը` նշելով, որ վթարված մեքենան պատկանել է իրենց ընկերությանը, այն 18 ուղեւոր է տեղափոխել Բաթումի:

«Մեր տնօրենը հիմա Վրաստանում է, նա հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել ադրբեջանցի վարորդի քնած լինելու պատճառով, նա  ընդունել է իր մեղքը, այժմ ձերբակալված է: Մենք փորձում ենք կազմակերպել վիրավորների տեղափոխումը, մեր տնօրենը հանդիպել է վիրավորներին»,-ասաց նա:

GM Smile Tour–ի աշխատակիցը հայտնեց, որ դեպքի վայրում միմյանց են բախվել 4 մեքենաներ. «Մեզ հասած տեղեկությունններով մեր մեքենայի հանդիպակաց գոտի մեքենա է դուրս եկել, քնած վարորդով, մեր վարորդը փորձել է մեքենան փախցնել, սակայն հետեւի հատվածում հարված է ստացել եւ գլխիվայր շուռ է եկել»,- ասաց նա:

Նա բացառեց իրենց վարորդի հոգնածությունը, նշեց որ յուրաքանչյուր վարորդ 3 օր հանգստանալուց հետո է ուղեւորների տեղափոխում:

«Մեկվարորդ է միկրոավտոբուսը վարում, նա հոգնած չի եղել, քնած չի եղել, նաեւ ուղեւորներն են փաստում, որ ամեն կերպ փորձել է ձայնային ու լուսային ազդանշաններով արթնացնել հանդիպակաց գոտի դուրս եկած վարորդին, սակայն չի ստացվել»,- հավելեց նա:

GM Smile Tour–ի աշխատակիցը նշեց, որ իրենք արդեն 8 տարի ուղեւորափոխադրումներ են իրականացնում, ընկերությունը լիցենզիա չունի, քանի որ տուրիստներ տեղափոխվելու համար լիցենզիա չի նախատեսվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Զոհվել է ՀՀ երկու քաղաքացի (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարտա Ս., ծնված 1991 թ.):

Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ:

 

Facebook Comments
-.-