Video > Պարզվել է 32-ամյա տղամարդու վրա կրակոցներ արձակած ու նրան վիրավորած կասկածյալի ինքնությունը.տեսանյութ

Պարզվել է 32-ամյա տղամարդու վրա կրակոցներ արձակած ու նրան վիրավորած կասկածյալի ինքնությունը.տեսանյութ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Լոռու մարզային վարչության և քննչական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ հսկայածավալ գործողությունների արդյունքում Վանաձոր քաղաքում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Վանաձոր քաղաքի բնակիչ, 58-ամյա Մարտին Ա.-ն:

Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Օգոստոսի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի «Արգիշտի» հյուրանոցային համալիրի մոտից և նա Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Լևոն Զուլոյանն է: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին 9մմ տրամաչափի 7 հատ կրակված պարկուճ:

Դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները:

Լոռու մարզի քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և փաստի առթիվ էլ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: 

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-