ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Հերթական թմրանյութի հայտնաբերումը. ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը բերման է ենթարկվել

Հերթական թմրանյութի հայտնաբերումը. ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը բերման է ենթարկվել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժնմունքների ծառայողները (Կանեփ-կակաչ- 2019) համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող (Օլեգ Գորբունովի անվան մանկադպրոցի բակից) Թումանյանի ոստիկանություն են բերման ենթարկել Օձուն գյուղի բնակիչ, 35-ամյա Անուշավան Խ.-ին:

Անձնական խուզարկությամբ նրա ջինսե տաբատի առջևի ձախ գրպանում հայտնաբերվել է դեղնականաչավուն գույնի խոտաբույսի չոր մանրացված զանգված, որից հետո Անուշավան Խ.-ն ոստիկաններին հայտնել է, որ դա պլան է և այն պատկանում է իրեն ու այն ինքը պատրաստել է իրենց անասնագոմի հետնամասում իր կողմից աճեցրած կանեփ տեսակի խոտաբույսից՝ ծխելու միջոցով օգտագործելու նպատակով:

Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատատոքսիկոքիմիական փորձաքննություն:

Անուշավան Խ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-