ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Նոր մանրամասներ «Մասիվցի Անդիկի» սպանությանից

Նոր մանրամասներ «Մասիվցի Անդիկի» սպանությանից

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի` «Մասիվցի Անդիկի» սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Անդրանիկ Հարությունյանի սպանության մեջ կասկածվող ՌԴ Չեչնիայի ինքնավար հանրապետության 32-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ մեղադրյալին օժանդակել է Երևանի 50-ամյա քաղաքացի, որը ժամանակավորապես բնակվում է ՌԴ-ում: Կասկածյալն, ի դեպ, այս տարվա մայիսին մեկ շաբաթով այցելել է Հայաստան: Այդ ընթացքում Հայաստանում է գտնվել նաև սպանությանն օժանակելու մեջ կասկածվող անձը. նրանք մի քանի անգամ հանդիպել են։

Հանցագործության բացահայտման շրջանակում ռուս գործընկերների հետ համագործակցելու նպատակով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը մեկնել էր ՌԴ: Օգոստոսի 20-ին ՌԴ-ից Հայաստան էր վերադարձել սպանությանն օժանդակելու մեջ կասկածվողը, որը հաջորդ օրը հայտնաբերվել, բերման էր ենթարկվել ոստիկանություն։ Նա ձերբակալվել էր:

Հիշեցնենք, որ  2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  բժշկական կենտրոն»-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել Անդրանիկ Հարությունյանի դին:

Մեղադրյալը` ՌԴ Չեչնիայի ինքնավար հանրապետության 32-ամյա բնակիչը, 2019թ. հունիսի 25-ին ՌԴ-ից ժամանել է ՀՀ և  հուլիսի 2-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված հրազենի՝ ատրճանակի գործադրմամբ կրակոցներ արձակելով սպանել է Անդրանիկ Հարությունյանին:

 

-.-