Իրավական > Երեւանում հարսանիքի մի քանի մասնակից բերման է ենթարկվել՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Երեւանում հարսանիքի մի քանի մասնակից բերման է ենթարկվել՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հնետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում իշխանության ներկայացուցիչներրի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով, հայտնում է Shamshyan.com-ը:

Այդ օրը ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ծառայություն իրականացնելիս նկատել են, որ 3 քաղաքացիներ վիճաբանում են:

Ոստիկանության ծառայողները, մոտենալով նրանց, փորձել են պարզել վիճաբանության պատճառը։ Նրանցից մեկին, ով չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, երբ փորձել են նստեցնել պարեկային ավտոմեքենան, մոտեցել են մի խումբ քաղաքացիներ, որոնցից մի քանի հոգին ձեռքերով ու ոտքերով սկսել են հարվածել ոստիկաններին:

Ոստիկաններից մեկը ռադիոկապով օգնություն է կանչել ու ժամանած Արաբկիրի ոստիկանները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել մի քանի քաղաքացու՝ Երևանի բնակիչներ 30-ամյա Նարեկ Տերզիկյանին, 29-ամյա Բաբկեն Բաղդասարյանին, 32-ամյա Վարդան Մանուկյանին, 33-ամյա Էդգար Բաղդասարյանին, 27-ամյա Դավիթ Ղարիբյանին, 17-ամյա Գեղամ Գ.-ին, 33-ամյա Հայկազ Հայկազյանին և 31-ամյա Հակոբ Պետրոսյանին:

Աղբյուրի տեղեկություններով՝ նրանց մեծ մասը մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության, որից դուրս էին եկել ինչ-ինչ հարցեր պարզաբանելու:

Facebook Comments
-.-