Video > «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի վայրում միջադեպ գրանցվեց. Քաշքշոց սկսվեց. Տեսանյութ

«Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի վայրում միջադեպ գրանցվեց. Քաշքշոց սկսվեց. Տեսանյութ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Մալաթիա մոլ»-ում այսօր բռնկված հրդեհի վայրում քիչ առաջ միջադեպ արձանագրվեց. Քաշքշոց սկսվեց հավաքված անձանց ու ոստիկանների միջեւ: Ներկաներից մեկը բացականչեց. «ոստիկանի խփեցին»:

Իրավապահները շրջափակեցին մի քանի քաղաքացու, առանձնացրին, սակայն բերման չենթարկեցին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, որոնց թիվը վերջին տվյալներով հասել է 10-ի, որոնք բոլորն էլ դուրս են գրվել:

Դեպքի վայրում է նաեւ «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը: Քաղաքացիները, որոնք ամենայն հավանականությամբ, «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցներ են, իրենց վտանգելով ներսից դուրս են բերում վաճառքի ենթակա ապրանքները, այդ թվում կահույք, կենցաղային տեխնիկա, հեծանիվներ, կահույքի հումք եւ այլն:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 19 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի:

Տեսանյութը`News.am-ի:

Facebook Comments
-.-