ՀՐԱՏԱՊ > Արցախում 19-ամյա աղջիկը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Արցախում 19-ամյա աղջիկը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Օգոստոսի 23-ին ժամը 20:35-ի սահմաններում մայրաքաղաքի բնակիչ, 1981թ ծնված Ռ.Հ-ն վարելով «HYUNDAI SONATA» մակնիշի ավտոմեքենան, երթևեկության ընթացքում բախվել է Ասկերանի շրջանի բնակիչ, 1971թ ծնված Ա.Հ.-ի կողմից վարվող GAZ-53 մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, ինչի հետևանքով Ռ.Հ-ն և նրա ուղևոր` մայրաքաղաքի բնակչուհի, 2001թ ծնված Ա.Կ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն։

Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՆ-ը: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով լրիվությամբ այրվել է «HYUNDAI SONATA» մակնիշի ավտոմեքենան:

Պատահարի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Facebook Comments
-.-