ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes C 200-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր. Mercedes-ներից մեկը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes C 200-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր. Mercedes-ներից մեկը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում Սեբաստիա և Շահումյան (ժողովրդին հայտնի Ախպարաշեն) փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes C 200 մակնիշի 08 AA 848 համարանիշի և 35 TD 969 համարանիշի ավտոմեքենաները։Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով Mercedes-ներից 35 TD 969 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

-.-