ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին

Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Մոսկվայում 77 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին:

Վարդգես Արծրունին ծնվել է 1941թ. հոկտեմբերի 31-ին Կիսլովոդում: Ծառայությունից հետո նա ընդունվել է Մոսկվայի շինարարական ինստիտուտը: Արդեն 1979-ից նա ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում շինարարական ոլորտում:

1988-ին Վարդգես Արծրունին մասնակցել է նաև Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:

1991 թվականից եղել է Մոսկվայի կառավարության շինարարության վարչության պետի տեղակալ: Իր գործունեության ընթացքում նա լուրջ աջակցություն է ցուցաբերել Մոսկվայի Լազարևյան ինստիտուտի շենքի վերակառուցմանը:

Վարդգես Արծրունու հոգեհանգիստը օգոստոսի 24-ին է, Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տարածքում:

-.-