ԿՐԹՈւԹՅՈւՆ > «Հունվարի 1-ից ուսուցիչների նվազագույն աշխատավարձը 108 հազար դրամից պակաս չի լինելու». Արայիկ Հարությունյան

«Հունվարի 1-ից ուսուցիչների նվազագույն աշխատավարձը 108 հազար դրամից պակաս չի լինելու». Արայիկ Հարությունյան

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձերի թեմային, նշեց, որ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախագիծն արդեն պատրաստ է և հոկտեմբերից բարձրացումը տեղի կունենա:

«Բանաձև է մշակվում, ըստ որի՝ հաջորդ տարի, հունվարի 1-ից, դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի շեմը 108 հազար դրամից պակաս չի լինելու և գումարների տրամադրումը դպրոցներին ոչ թե աշակերտների թվով է պայմանավորված լինելու, այլ ավելի արդար բաժանում է լինելու դպրոցների միջև», նշել է Հարությունյանը

Նշենք, որ Հարությունյանն անդրադարձել է նաև պայուսակների պարունակությանը և նշել, որ դրանց միջի ծավալը կնվազի 30-40%-ով:

Facebook Comments
-.-