ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Արմավիրի մարզում բախվել են ГАЗель-ն ու Opel-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈ

Արմավիրի մարզում բախվել են ГАЗель-ն ու Opel-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 15:30-ի սահմաններում Մուսալեռ գյուղի Թեքեյան փողոցում բախվել են նույն գյուղի բնակիչներ, 32-ամյա Վահագն Հ.-ի վարած ГАЗель մակնիշի 35 GO 069 համարանիշի և 22-ամյա Հովհաննես Գ.-ի վարած Opel մակնիշի 35 ZV 203 համարանիշի ավտոմեքենաները:Այս մասին հայտնում է shamshyan.com-ը հղում տալով իր աղբյուրներին:

Վթարի հետանքով Opel-ի ուղևորներ, Մուսալեռ գյուղի բնակիչներ, 27-ամյա Սարգիս Գ.-ն, 50-ամյա Սյուզանն Ղ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է:

-.-