ԿՐԹՈւԹՅՈւՆ > Նախարարը հրահանգել է վերանայել դպրոցական դասագրքերի համար գանձվող գումարների համակարգը

Նախարարը հրահանգել է վերանայել դպրոցական դասագրքերի համար գանձվող գումարների համակարգը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է վերանայել դպրոցական դասագրքերի համար գանձվող գումարների համակարգը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարն ասաց օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, որ աշակերտներին տրամադրվող դասագրքերը տարիների ընթացքում մաշվում են, սակայն դրանց դիմաց ամեն տարի նույն չափով գումար է գանձվում:

«Ես հրահանգել եմ վերանայել այդ համակարգը: Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը, որ զբաղվում է դրանով, ունի գումարներ, գուցե մենք այդտեղից լուծումներ գտնենք»,– ասաց նախարարը:

Facebook Comments
-.-