ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Կրակոցներ Վանաձորում.երիտասարդը հրազենային վնասվածքով տաղափոխվել է հիվանդանոց

Կրակոցներ Վանաձորում.երիտասարդը հրազենային վնասվածքով տաղափոխվել է հիվանդանոց

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ օգոստոսի 14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի «Արգիշտի» հյուրանոցային համալիրի մոտից և նա Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Լևոն Զուլոյանն է:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 9մմ տրամաչափի 7 հատ կրակված պարկուճ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները:

Լոռու մարզի քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և փաստի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշված հյուրանոցային համալիրը պատկանում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին:

 

 

 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։