Life > Աստղագուշակ`օգոստոսի 15-ի համար

Աստղագուշակ`օգոստոսի 15-ի համար

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Խոյ. Այսօր դուք շատ եք ձգտում բոլորին դուր գալ և  ոչ մեկին չնեղացնել: Գովելի ցանկություն է, սակայն ցավոք` բարդ իրականանալի, եթե, իհարկե, դուք պատրաստ չեք լիովին զոհաբերել սեփական շահերը: Օրը բարենպաստ է ուղևորությունների, պասիվ հանգստի, ստեղծագործական բնույթի գործերի համար:

Օրվա երկրորդ կեսին սպասվում է կենսական ներուժի նվազում: Զգույշ եղեք դեղորայք օգտագործելիս` մեծ է ալերգիկ ռեակցիայի և կողմնակի ազդեցությունների հավանականությունը: Հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն` հեռվից ժամանաց անձի հետ:

Ցուլ: Մեծ հաջողություններ չարժե ակնկալել,իսկ փոքր ձեռքբերումներ լիովին հնարավոր են:Մի փորձեք բոլոր հարցերը միանգամից լուծել:Այսօր պետք ե զինվել համբերությամբ և լինել ուշադիր, հատկապես եթե գործ ունեք զգայուն, խոցելի ,էմոցիոնալ մարդկանց հետ:

Նոր ծանոթություններ հաստատելու հարցում չարժե շտապել: Բոլոր նրանք , ովքեր այսօր լավ տպավորություն կթողնեն, իրականում մյուսներից տարբերվում են միայն իրենց վատ խառնվածքով: Օրվա ընթացքում զգույշ եղեք սուր կտրող գործիքներով աշխատելիս: Տարբեր վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է:

Երկվորյակ Աշխատանքը ոչ միայն հրաշալի է ստացվում, այլ նաև հաճելի զգազողություններ է պարգևում: Ստեղծագործական ներուժը բարձր է: Մի վախեցեք բարդ թվացող գործերից: Կարող եք լուծումներ գտնել՝ հմտորեն օգտագործելով ձեր գիտելիքները:

Օրը կանցնի հանգիստ, առանց վիճաբանությունների և այդ ամենը հիմնականում ձեր շնորհիվ: Փորձում եք լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ : Օգտակար են զբոսանքները, կարճատև ուղևորությունները, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Խեցգետին: Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ:Գործարարի ձեր հոտառությունը վստահաբար չի դավաճանի: Իսկ ստեղծագոծական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է:

Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Հնարավոր է գանգատվեք գլխացավից

ԱռյուծՍպասվում է օրվա լավ սկիզբ : Անգամ մանրուքները ուրախություն կպարգևեն, իսկ դժվարությունները կանտեսվեն: Ավելի ուշ լուրջ խնդիր կառաջանա, որ անհապաղ լուծում կպահանջի, ուստի ստիպված կլինեք ջանքեր գործադրել, առանձին դեպքերում խորհուրդ կհարցնեք այն մարդուց , ով հակված չէ անշահախնդրորեն օգնելու ձեզ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, որոշ Առյուծներ ծրագրած գնումները կհետաձգեն :

Սիրելիի հետ շփումը կուրախացնի ձեզ: Միայնակ Առյուծներին խորհուրդ է տրվում մասնակցել հավաքույթների, հետաքրքիր ծանոթությունների հավանականությունը մեծ է:

Կույս:Որքան էլ փորձեք կենտրոնանալ աշխատանքի վրա, ավաղ այսօր դա ձեզ մոտ չի ստացվի: Ինչն ամենևին էլ զարմանալի չէ, քանզի շրջապատում բոլորը շեղում են ձեր ուշադրությունը թե կողմնակի խոսակցություններով և թե իրենց սեփական խնդիրներով: Շատ Կույսեր կարող են կորցնել իրենց բնորոշ սառնասրտությունը և սխալներ թույլ տալ:

Մտերիմները իրենց աջակցությունը կառաջարկեն և կփորձեն ուրախացնել ձեզ, սակայն այսօր նրանց ջանքերը չեն գնահատվի: Փոխարենը ձեզ թույլ կտաք դիտողություններ անել և վեճեր հրահրել:

Կշեռք Մի կողմ թողեք բոլոր տագնապները և գործի անցեք: Զերծ մնացեք անիմաստ անհանգստությունից, մռայլ մտքերից և բարձր պահեք տրամադրությունը: Որքան շատ է զբաղվածությունը, այնքան հեշտ է պահպանել հոգեկան հավասարակշռությունը: Այսօր չեք ծուլանա,ստացված արդյունքները կգոհացնեն, աշխատանքի դիմաց կպարգևատրվեք:

Հնարավոր են անակնկալ հանդիպումներ, որոնք այնքան էլ հաճելի չեն լինի: Ստիպված կլինեք շփվել մարդկանց հետ, ում ժամանակին նեղացրել եք, և մեղքի զգացումը հանգիստ չի տա ձեզ: Հնարավոր է գումարային շահույթ:

Կարիճ. Օրը լի է հոգսերով, բավական ժամանակ կծախսեք ուրիշների խնդիրները լուծելու վրա: Բոլոր նրանք, ովքեր ծուլանում են որևէ ինքնուրույն բան անել, ձեզ են դիմում: Դուք էլ համբերատար և բարյացկամ լսում եք բոլորի բողոքներն ու գործի անցնում: Իսկ ահա սեփական պլանները այդպես էլ մնում են չիրականացված, ինչը ձեզ առանձնապես չի մտահոգում, քանի որ ձեր գլխում ավելի կարևոր բաներ կան:

Հոգ տարեք ինքներդ ձեր մասին` գերհոգնածությունն այսօր կարող է հետագայի համար առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Ցանկալի չէ նաև ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվելը:

Աղեղնավոր. Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփումների, և ընդհանուր առմամբ, նոր ծանոթությունների համար: Դուք շատ լավ տպավորություն եք թողնում, փայլուն արտահայտում եք ձեր գաղափարները, հեշտությամբ եք համախոհներ ու դաշնակիցներ գտնում: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ ցանկություն կառաջանա զբաղվել գրական գործունեությամբ, կաճի քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը:

Հնարավոր են  չպլանավորած ուղևորություններ, օրը հարմար է իրավիճակը փոխելու և տեղափոխությունների համար: Անձնական կյանքում դժվար թե որևէ էական փոփոխություն տեղի ունենա, սակայն առկա իրավիճակը միանգամայն ձեր սրտով է:

Այծեղջյուր. Շրջապատին թվում է, որ դուք հաղթահարում եք դժվարությունները հեշտությամբ, լավատեսություն ճառագայթելով և պահպանելով ինքնավստահությունը` ինչ էլ որ տեղի ունենա: Միայն ձեզ շատ լավ ճանաչող մարդն է հասկանում, որ հոգու խորքում դուք անհանգիստ եք, սակայն չի գտնում բառեր, որոնցով կարողանար փարատել ձեր տագնապները:

Դու սիրով օգնում եք դժվարության մեջ հայտնված մարդկանց և որքան ավելի շատ եք դա անում ուրիշների համար, այնքան ավելի աննշան են ձեզ թվում ձեր սեփական խնդիրները: Երեկոն, հնարավոր է, որ հաճելի անակնկալ մատուցի:

Ջրհոս. Այսօր դուք վառ տպավորությունների, մի ինչ-որ բոլորովին անսովոր ու աչքի ընկնող բանի կարիք ունեք: Դե ինչ, օրը չափազանց հարմար է այն բանի համար, որպեսզի խախտեք կյանքի ամենօրյա ընթացքը, փոխեք ձեր իսկ սովորույթները: Այսօր սկսած ծանոթությունները նույնպես անսովոր կլինեն` ձեզ սպասում են հանդիպումներ չափազանց վառ անձնավորությունների հետ:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր գաղափարների ժամանակն է, որոնց իրականացման համար դուք պատրաստ եք ամբողջովին նվիրվել: Օրվա այս պահը հարմար է ցանկացած տեսակի ձեռնարկումների համար:

Ձկներ. Օրվա ընթացքում հաջողությունները կսկել այն բանից հետո, երբ ձեզ միանան ձեր համախոհները: Դժվար է համատեղ նախագիծ սկսելու համար ավելի համապատասխան պահ գտնել: Հնարավոր են չպլանավորած այցելությունները, հյուրերին տեսնելը ձեզ մեծ ուրախություն կպարգևի:

Օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների, երեկույթների, ընկերական հանդիպումների համար: Ձեզ մեծ հաճույք է պատճառում բոլորի ուշադրության կենտրոնում գտնվելը, առավել ևս, որ պետք է մեծ ջանքերի թափել` շրջապատիի վրա մեծ տպավորություն թողնելու համար: Մեծ է նոր ծանոթության հավանականությունը:

 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։