ԲԼՈԳ > Ձերբակալվել է Աշոտյանի վարորդը

Ձերբակալվել է Աշոտյանի վարորդը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՀՔԾ-ն քիչ առաջ ձերբակալել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վարորդ, օգնական Արամ Բարսեղյանին: Նրան մեղադրում են պետական միջոցների վատնման մեջ: 

«Դա արվել է մի գործի շրջանակներում, որն արդեն մի քանի ամիս է, ինչ հարուցված է։ Այդ ընթացքում Արամը բազմիցս բացակայել է երկրից և վերադարձել՝ լավ հասկանալով, որ հետապնդման վտանգ կա: Այն, որ իմ և իմ շրջապատի հանդեպ «կեղտ որոնելու» աշխատանքները տարվում են իշխանափոխության հենց սկզբից, ես վաղուց գիտեի: Տեսնելով, որ ուղղակի ինձ վրա գործ սարքել չի ստացվում, այս իշխանություններն անցել են իմ ընկերներին և բարեկամներին»,–գրել է նա։

Արմեն Աշոտյանի խոսքով` Վարդավառին գորգեր լվանալու համար մեկ օրում 5 000 000 դրամ մսխած իշխանությունները, «որոնք իրենց ապիկար և անպիտան կադրերին տասնյակ միլիոնավոր ապօրինի պարգևավճարներ են բաժանել, որոնք պետական բյուջեի հաշվին ընտանեկան շռայլ շրջագայություններ են անում, որոնք իրենց ծանոթ-բարեկամներին բերել-խցկել են ԱԺ և կառավարություն», իր օգնականին մեղադրում են, որ 2009-2016 թթ. բանվոր կամ էլի վարորդ է ձևակերպված եղել՝ օրուգիշեր իր աշխատանքի համար մի քանի տասնյակ հազար դրամ ավել վաստակելու համար:

Աշոտյանը գրել է նաև, որ Արամը համեստ կենցաղով, համեստ պահվածքով հայ մարդ է, ինչի մասին գիտեն անգամ այսօրվա ԱԺ-ում և կառավարությունում աշխատողները։

«Եթե ապացուցվի, որ Արամ Բարսեղյանը վնաս է տվել պետական բյուջեին, միանշանակ է, որ այդ գումարը կվերականգնվի ժամանակին և ամբողջությամբ, իմ և իր այլ ընկերների օգնությամբ: Իմ մտերիմ մարդու ձերբակալությունը բացառապես քաղաքական է և ուղղակիորեն կապված է իմ անձի հետ: Իմ հնչեցրած փաստարկված քննադատությանն իշխանությունը պատասխանում է նման ցածր, էժան քայլերով՝ փորձելով ինձ լռեցնել իմ մերձավորների նկատմամբ քրեական հետապնդման միջոցով»,–գրել է նա։

Աշոտյանի խոսքով` ակնհայտ է, որ տվյալ հանձնարարականը տրվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից: Աշոտյանը նշում է, որ եթե իր հետ հարց ունեն, եթե ինքն է խանգարում իշխանությանը, եթե իր «հախից» են ուզում գալ, թող հենց իր հետ էլ հարցերը լուծեն։ Հակառակ պարագայում, նրա գնահատականով, իր հարազատներին նման կերպով ներքաշելը ո՛չ մարդկային է, ո՛չ տղամարդկային, ո՛չ էլ բարոյական, իսկ իրավական դաշտում՝ նաև խոցելի:

«Չի հաջողվելու»,–գրում է Աշոտյանը։

Նա հայտնել է նաև, որ Արամ Բարսեղյանի պաշտպանությունն իրականացնելու է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։