Իրավական > Խոշոր շղթայական ավտովթար Արարատի մարզում.մեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի

Խոշոր շղթայական ավտովթար Արարատի մարզում.մեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են 28-ամյա Գոռ Ստեփանյանի վարած Opel մակնիշի 35 QR 916 համարանիշի, 31-ամյա Արտակ Հարությունյանի վարած Toyota Camry մակնիշի 01 TV 777 համարանիշի և 41-ամյա Ազատ Հովհաննիսյանի վարած KIA մակնիշի 83 PD 888 համարանիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։