ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 27-ամյա պայմանագրային զինծառայող է վնասվածք ստացել

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 27-ամյա պայմանագրային զինծառայող է վնասվածք ստացել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով Տավուշի մարզում զինծառայող է հրազենային վնասվածք ստացել։

Ժամը 23։50- սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա Արտակ Օ-ն։

Վերջինս, նույն օրը գտնվելով մարտական դիրքում, իրականացնելիս է եղել հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։

Փաստի առթիվ սպանության փորձի հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Արտակ Օ-ն պայմանագրային զինծառայող է։

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։