ՀՐԱՏԱՊ > Արջը գերեզմանատնից դի է գողացել. ՖՈՏՈ

Արջը գերեզմանատնից դի է գողացել. ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ամուրի Կոմսոմոլսկում արջը փորել է գերեզմանը և հանգուցյալի դին քարշ տվել անտառ, հայտնում է Komcity.ru-ն:

Արջը, որը շաբաթվա սկզբին գերեզմանից հանել էր դիակը, հայտնաբերվել ու սպանվել է, իսկ հանգուցյալի մարմինը չի գտնվել: Այս մասին հայտնել է Խաբարովսկի շրջանի բնապահպանության նախարարության կենդանիների պաշտպանության բաժնի ղեկավար Յուրի Կոլպակը:

«Այն, որ արջը կվերադառնա, հնարավոր է եղել ենթադրել, այդ գազանները, կուշտ սնվելով, կարող են կրկին ու կրկին վերադառնալ»,-ասել է նա:

Իսկ գերեզմանոցի մոտակայքում արջեր նկատվել են նաև նախկինում, սակայն նրանց՝ գերեզմանոց մտնելու փորձերը կանխվել են:

Նշվում է, որ գիշատիչը Ստարտ գյուղի տարածքում գտնվող քաղաքային գերեզմանոց է մտել գիշերը և փորել գերեզմաններից մեկը, որում վերջերս էր հանգուցյալ թաղվել:

Դեպքի վայրում հայտնաբերվել էին հանգուցյալի հագուստից մասեր, իսկ կենդանին թաքնվել էր անտառում:

Տեղեկություն այն մասին, թե արդյո՞ք հանգուցյալի հարազատները տեղեկացվել են, չի հաղորդվում:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։