ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Երևանում թալանել են հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություն» Սիբիր Գագոյի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն. ՖՈՏՈ

Երևանում թալանել են հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություն» Սիբիր Գագոյի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն. ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ին առանձնապես խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք պատուհանի երկաթյա ճաղավանդակը հատուկ տեխնիկայով կտրելու միջոցով մտել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր, հնաոճ իրեր, խոշոր չափի գումար, տանտերերի անվամբ օրինական գրանցված զենքեր, թնակարժեք խմիչքներ և այլ իրեր։ Ի

Նշված տունը պատկանում է հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություն» Սիբիր Գագոյին, ովքեր այս օրերին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։