ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Երեկ դանակահարված 14-ամյա տղայի վիճակի մասին

Երեկ դանակահարված 14-ամյա տղայի վիճակի մասին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Երեկ 14-ամյա տղան կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքով տեղափոխվել էր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

SHANTNEWS.am-ին ԲԿ-ի մամուլի խոսնակը փոխանցեց, որ երեխայի վիճակը միջին ծանրության է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2004թ.: Նույն օրը վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։