Video > Կիևյան կամրջից իրեն ցած նետած 24-ամյա աղջիկն օրեր անց հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կիևյան կամրջից իրեն ցած նետած 24-ամյա աղջիկն օրեր անց հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 13-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 24-ամյա Ա. Ա-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 7-ին Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ կատարելուց հետո։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել։

Փրկարարները կարողացել էին վիրավորին, ով 24 տարեկան աղջիկ էր, տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։