ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Հյուրանոցից դուրս են արել, հայտնվել ենք դրսում. Եգիպտոս մեկնած հայ ընտանիքները խաբեության զոհ են դարձել

Հյուրանոցից դուրս են արել, հայտնվել ենք դրսում. Եգիպտոս մեկնած հայ ընտանիքները խաբեության զոհ են դարձել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Եգիպտոս մեկնած երեք հայ ընտանիք հայտնվել է դրսում: Տուրիստական կազմակերպությունը, որի ծառայություններից ընտանիքներն օգտվում են արդեն մի քանի տարի շարունակ, չի շտապում օգնել ընտանիքներին, որոնք իր իսկ անփութության պատճառով հայտնվել են դրսում:

Եգիպտոսում գտնվող զբոսաշրջիկներից մեկը` Անահիտը, SHANTNEWS.am-ին պատմեց հետևյալը.

«Մենք երկրորդ անգամ ենք Եգիպտոսում: Նույն հյուրանոցն ենք նախընտրել, որովհետև մեզ այստեղ ավելի լավ ենք զգացել ու ավելի ապահով: Այս անգամ երեք ընտանիքով որոշեցինք հանգիստն անցկացնել նորից այստեղ: Մենք վերցրել ենք 10 օրով, նախկինում էլ միշտ օգտվել ենք «Ինֆո Թրևլից»՝ Նոյեմ Շահինյանից, այժմ վերցրել ենք 10 օրով, բայց, չգիտեմ ինչու, նա ձևակերպել է մաս-մաս, 6 օրը՝ «Ջոյս տուրով», մյուսի անունը չեմ հիշում, մեկ օր էլ ավելի ենք վերցրել, որ փոքրիկիս հետ դրսում չմնանք մինչև թռիչքը: Հիմա այդ 4+1 օրվա համար հյուրանոցին վճար չեն փոխանցել, մեզ երեկվանից դուրս են արել հյուրանոցից, հիմա հայտնվել ենք դրսում»:

Մանրամասները՝ քիչ անց:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։