ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > «Գեղամ Մանուկյան ջան, խնդրում եմ հրապարակել ձայնագրությունը». Ալեն Սիմոնյան

«Գեղամ Մանուկյան ջան, խնդրում եմ հրապարակել ձայնագրությունը». Ալեն Սիմոնյան

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղամ Մանուկյան ջան, խնդրում եմ հրապարակել ձայնագրությունը, որտեղ ես ասել եմ, թե ՀՅԴ-ն է կազմակերպել այցը Լիբանան, կամ հրապարակավ ներողություն խնդրել: 
Զանգ.
Հարց`
– Վարչապետն այսօր ասաց…. …. և մամուլում շրջանառվել է, որ ձեր այցը կազմակերպել է «Սանիթեք» ընկերությունը:
Պատասխան՝

– Ոչ թե մամուլում, այլ ձեր կողմից է նման բան շրջանառվել, այն կազմակերպվել է տեղի հայության կողմից, որի շրջանակներում հանդիպում է եղել նաև ՀՅԴ տեղի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում հետագայում նաև կազմակերպվել է հանդիպում Հայաստանում ՀՅԴ Լիբանանի ներկայացուցիչներ և վարչապետի հետ:
     Այդ տրամաբանությամբ այդ հանդիպումը նույնպես «Սանիթեքն» է կազմակերպե՞լ:
Պատասխան`
– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի ասածը:
Պատասխան`
Դիմեք վարչապետի խոսնակին:

Հ.Գ. Բավական է նման բաներ անեք, իմ հետ նման բաները չի անցնում, ձեր Լիբանանի գործընկերներին էլ վատ դրության մեջ եք դնում, ում հետ լավ, հարգալից հարաբերություններ ունեմ: Հա, իսկ փրկօղակ լինի, դուք օգտվեք, ձեզ է դա այսօր պետք»:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։