ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Սարսափելի ավտովթար . կան զոհեր և վիրավորներ

Սարսափելի ավտովթար . կան զոհեր և վիրավորներ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Կրասնոդարի երկրամասի Ուստ–Լաբինսկ շրջանում տեղի ունեցած սարսափելի ավտովթարի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են երկրամասի ՆԳՆ վարչությունից։

Երեքշաբթի երեկոյան հայտնի է դարձել, որ Տեմրյուկ–Կրասնոդար–Կրոպոտկին ավտոմայրուղու վրա տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով մահացածների թվում մեկ անչափահաս կա, 6 հոգի վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել։

«5 զոհ կա։ Նրանցից մեկը` անչափահաս անձը, մահացել է վերակենդանացման բաժանմունքում», – ասել է ՆԳՆ աղբյուրը։

Առողջապահության նախարարության տարածաշրջանային բաժնի տվյալներով` 4 տուժածները շարունակում են մնալ Ուստ–Լաբինսկի կենտրոնական հիվանդանոցում, 2-ին բժիշկները տեղափոխել են Կրասնոդարի հիվանդանոց։

 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։